ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության սեղանի թենիսի առաջնություն «Դինամո» մարզահամալիրում

11.03.2022 17:06 Միջոցառումներ

Մարտի 9-ից 11-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության սեղանի թենիսի առաջնություն: Մրցույթին մասնակցեցին համակարգի 17 ստորաբաժանումների հավաքական թիմերը:
Թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց Լոռու մարզային վարչության հավաքականը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին պարեկային ծառայության և ոստիկանության զորքերի հավաքական թիմերը:
Կանանց անհատական պայքարում 1-ին տեղը զբաղեցրեց կրթահամալիրից՝ Կարինե Մալաքյանը, 2-րդ տեղը` ոստիկանության զորքերից Նարինե Հմայակյանը, իսկ 3-րդ տեղում Մետրոպոլիտենի պահպանության բաժնից Աննա Խաչատրյանն էր:
Տղամարդկանց անհատական պայքարում լավագույնը Լոռու մարզային վարչությունից Տիգրան Թումանյանն էր, 2-րդ տեղը զբաղեցրեց ոստիկանության զորքերի ծառայող Լենդրուշ Թորիկյանը, 3-րդ տեղը՝ պարեկային ծառայությունից Դավիթ Ղևոնդյանը:
Առաջնության հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով:
Պարգևատրումը կատարեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը: