ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիպլոմներ՝ ակադեմիայի շրջանավարտներին /ՖՈՏՈՇԱՐՔ/

Դիպլոմներ՝ ակադեմիայի շրջանավարտներին /ՖՈՏՈՇԱՐՔ/
Հուլիսի 25-ին ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում տեղի ունեցավ 2013 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ծնողներ, հյուրեր: 
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիսավոր միջոցառման մեկնարկից վաղ էր եկել կրթահամալիր: Կրթահամալիրի պետի և մյուս բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ ոստիկանության պետը շրջեց կրթահամալիրի բարեկարգ տարածքում, ծանոթացավ շենքային և կենցաղային, կրթահամալիրի սաների համար նախատեսված լսարանների և կաբինետների պայմաններին, եղավ նիստերի դահլիճում, նորոգված սրահում, որը նախատեսվում է դարձնել ոստիկանության պատմության թանգարան:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքին հետևեց կրթահամալիրի ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությունը: 
Դիպլոմների և սպայական կոչումների հանձման արարողությունը եզրափակվեց հանդիսավոր քայլերթով, որից հետո ելույթ ունեցավ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և հստակ ու իրատեսական պատգամ ուղղեց արդեն դիպլոմավորված ոստիկաններին:
Միջոցառման ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անմիջական զրույց ունեցավ շրջանավարտների և նրանց ծնողների հետ: