Դիտավորությամբ վնասել էր գույքը
01.08.2018 15:18
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Բ. Մուրադյան փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Կարինե Բ.-ն, որը հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: