ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը փողոցում կայանված ավտոմեքենայից գողացել է ձայնարկիչը, վերջում էլ՝ դիտավորյալ վնասել ավտոմեքենան

01.11.2014 11:00 Գողություն

Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել 1989 թ. ծնված Դավիթ Ա.-ն և հաղորդում տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ Միչուրինի փողոցի թիվ 5 շենքի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի դռները բացելով` սրահից գողացել են ձայնարկիչ և դիտավորյալ վնասել ավտոմեքենայի երեք անվադողերը, թափքի մետաղյա հատվածները, դիմապակին` պատճառելով 460.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1972 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հոկտեմբերի 30-ին ներկայացել է բաժին, խոստովանել կատարածն ու ներկայացրել գողոնը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: