Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
15.10.2012 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Վահագն Ա.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: