Դիտավորությամբ հրկիզել է
Մայիսի 14-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցում տնակ է այրվում:
 Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել 1958 թ. ծնված Գոհար Պ.-ի   տնակի խոհանոցում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: 
Նշանակվել է փորձաքննություն: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գոհար Պ.-ի ամուսինը` 1959 թ. ծնված  Սամվել Հ.-ն, տնակի վարագույրը դիտավությամբ էլեկտրական ջեռուցիչի վրա գցելով` հրկիզել է  խոհանոցը:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					