Դիտեք «02» հաղորդաշարի նոյեմբերի 15-ի թողարկումը
16.11.2013 09:58
Համակարգի լրատու
- Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում մի քանի օրվա ընթացքում բացահայտվեց առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների անօրինական շրջանառության երկու դեպք: Առաջին դեպքում տեղեկություն էր ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից պետք է ապօրինի թմրազանգված ներկրվի Հայաստանի Հանրապետություն:
- Հաջորդ տեսանյութը միանգամից երկու ախտի, երկու մոլուցքի մասին է, ավելի ճիշտ` թմրամոլության մասին է, որ կատարվել էր խաղատանը:
- Վերջին մի քանի ամսում ոստիկանության տարբեր բաժիններում հայտարարություններ ստացվեցին նույնանման խարդախությունների մասին: Դրանք այնքան նման էին իրար, որ կասկածի տեղ չէր մնում. բոլորն էլ նույն հանցախմբի գործն են: Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի աշխատակիցների ձեռք բերած օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հանցախումբը վնասազերծվեց: Նախաքննության շահերից ելնելով չենք կարող հրապարակել բացահայտման բոլոր միջոցները, բայց խարդախության մեխանիզմը պարտավոր ենք ներկայացնել, որպեսզի նոր գնորդներ չդառնան հանցագործության զոհ:
- Նոյեմբերի 11-ին Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պահպանության դեպարտամենտի պետ, միլիցիայի գնդապետ Վադիմ Սինյավսկու գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Ռոմա Մկրտումյանը:
- Ոստիկանության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին հուշ-ցերեկույթներ` նվիրված Համո Սահյանի 100-ամյա հոբելյանին: