1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիտեք «02» հաղորդաշարի նոյեմբերի 2-ի թողարկումը

Դիտեք «02» հաղորդաշարի նոյեմբերի 2-ի թողարկումը

- Այս տարվա հոկտեմբերի 7-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից Վարդենիսի բաժին ստացվել է Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղի մի բնակչուհու դիմումը` հասցեագրված Հայաստանի Հանրապետության Նախագահին: Դիմումում կինը ներկայացրել էր մի հուզիչ պատմություն որդու հետ կապված: Վարդենիսի ոստիկանների պարզածի մեջ, սակայն, հուզիչ քիչ բան կար:

- Ընդունված է օրենքը խախտած անչափահասի մեղքը բարդել ծնողների վրա, և մեծ մասամբ դա հենց այդպես է: Բայց սա չի նշանակում, թե մեղադրելով հարցը կարելի է փակված համարել: Ոստիկանությունը միայն հանցագործության բացահայտմամբ չի զբաղվում, եթե գողությունը կատարել է 12-ամյա տղան: Ոստիկանության մտահոգությունն է նաև անչափահասի ապագան:

- 2010 թվականի հունվարի լույս 16-ի գիշերը Մարտունի քաղաքում գողություն էր եղել: Մոտ չորս տարի անց դեպքին անդրադառնալը պայմանավորված չէ բացահայտմամբ, վաղուց բացահայտվել էր: Պարզապես կասկածյալը, որ գողությունից օրեր անց հեռացել էր հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունում բռնվել և էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան մի քանի օր առաջ` հոկտեմբերի 26-ին:

- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում պարբերաբար անցկացվող վարժանքերի նպատակը զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից կանխարգելիչ և հակազդման օպերացիաների գրագետ կիրառումն է:

- Այսօր կյանքը պատկերացնել անգամ դժվար է առանց մեքենայի, ու բոլորին էլ պետք է սովորեցնել մեքենա վարել: Բայց սա մի ոլորտ է, որտեղ հարկավոր է մանկավարժական հմտություններից ամենակարևորը` համբերությունը: Մի շտապեք ու թույլ մի տվեք, որ ձեր անչափահաս երեխան միայնակ կամ իր հասակակիցների հետ մենակ մնա ավտոմեքենայի հետ: Մեր թեմատիկ էջը: