ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի դեկտեմբերի 1-ի թողարկումը

Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի դեկտեմբերի 1-ի թողարկումը
- Թողարկման քրեական քրոնիկոնն անդրադառնում է բացառապես Վայոց ձորում կատարված ու բացահայտված հանցագործություններին: Այս մարզն իր առանձնահատկություններն ունի, ու մարզի ոստիկաններն էլ հմտացած են աշխատելու հենց այդ առանձնահատուկ պայմաններում:
 
- Համաշխարհային փորձը վկայում է, որ անհնար է լիովին կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները: Ոչ մի երկրում և ոչ մի քաղաքում այդ բանն անել չի հաջողվել: Վիճակագրական մի քանի խոսուն տվյալ էլ կբերենք տեսանյութում, որը վրաերթերի մասին է, ավելի ճիշտ` վրաերթ կատարելուց հետո գոնե մարդ մնալու մասին:
 
- Անչափահասներն էլ են հանցանք գործում, և նման դեպքերում փոխվում է ոստիկանի աշխատանքի հոգեբանությունը: Ու սա միայն մարդկայնության հարց չէ. օրենքներն էլ են նախատեսում հատուկ վերաբերմունք անչափահասի նկատմամբ, նախանշում հատուկ մեթոդներ:
 
- Դպրոցականների հետ կազմակերպված հերթական միջոցառումը նոյեմբերի 28-ին էր: Ոստիկանության և պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախաձեռնությամբ, այցելեցին մայրաքաղաքի թիվ 62 ավագ դպրոց: