Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի հոկտեմբերի 27-ի թողարկումը
- Հոկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
- Գրանցվել է հերթական համացանցային հանցագործությունը, իսկ նման գործերի բացահայտմամբ զբաղվում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը:
- Հաջորդ տեսանյութը թմրամոլության ու անօրինական թմրաշրջանառության մասին է: Սրանց բացահայտման համար հաճախ է ծագում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության անհրաժեշտությունը: Այս անգամ էլ այդպես եղավ:
- Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգը ավազակային հարձակման մասին էր: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցները ոչ միայն հմուտ էին, այլև արագ. բացահայտումը մեկ օր էլ չտևեց:
- Խորհրդային տարիներին մի հաղորդաշար կար` «Ճանապարհ, տրանսպորտ, հետիոտն»: Սրա գրեթե բոլոր թողարկումներում հնչում էր այն միտքը, որ խմած վարորդը պոտենցիալ հանցագործ է: Ասույթ դարձած այս միտքը արդիական է և այսօր, անկախ հասարակական ֆորմացիայից:
- Հոկտեմբերի 21-ին երևանի պետական հումանիտար քոլեջում բացվեց ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Հայկ Գալստյանի և պաշտոնաթող մայոր Միսակ Սաֆարյանի գեղանկարների ու քանդակների ցուցահանդեսը: Աշխատանքների գլխավոր թեման հայրենիքն է, բնությունը, մարդը:
- Գիտաժողով«Դինամո» ընկերությունում: