Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի հոկտեմբերի 6-ի թողարկումը
07.10.2013 10:32
Համակարգի լրատու
- Հոկտեմբերի 1-ից 4-ը անցկացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Կանխարգելիչ գործողությանը մասնակցեցին ՀԱՊԿ վեց անդամ-պետությունների ներկայացուցիչներ` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից ու Տաջիկստանից, երկու դիտորդ երկրից` Իրանից ու Ֆրանսիայից, ինչպես նաև Ինտերպոլից ու Եվրասիական խմբից:
- Հավանաբար շատերն են «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հետևել «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղին: Սակայն երեկվա խաղը մի քիչ էլ անսպասելի էր և ուշագրավ, քանի որ առաջին անգամ մասնակցում էր ՀՀ ոստիկանության թիմը: