1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դուստրը կացնահարել է մորը

Մայիսի 24-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Ատալյա Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Ատալյա Վ.-ի դուստրը` 1969 թ. ծնված Կարինե Հ.-ն, իրենց տանը, Ատալյա Վ.-ին սպանելու նպատակով, կացնով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին` պատճառելով վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ատալյա Վ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 20.00-ին Կարինե Հ.-ն իրենց տնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք կացինն առգրավված է:
Կարինե Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: