1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն և դանակահարություն Հրազդանում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան և Երևանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի տակ կանգնած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ է իջել և մոտենալով ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության ծառայողներին` հայտնել, որ իրեն դանակահարել են, դանակահարողը գտնվում է ավտոմեքենայում:
Ոստիկանները նրան և ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ուղևորին՝ ավտոմեքենայով, բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:
Բժշկական օգնություն ստանալուց հետո վարորդը նույնպես բերման է ենթարկվել բաժին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն դանակով հարվածել է 1975 թ. ծնված Արթուր Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, իսկ վիճաբանությունը կանխելու և դանակը խլելու նպատակով միջամտած 1965 թ. ծնված Սամվել Ե.-ն ձեռքի շրջանում նույնպես ստացել է վնասվածք:
Մեսրոպ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Արթուր Մ.-ին և Սամվել Ե.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: