ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում

Փետրվարի 16-ին, ժամը 13-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասից մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Սերյոժա Խ.-ն և 1979 թ. ծնված Ռոլանդ Թ.-ն, ովքեր ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46/5 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում, վիճաբանության ժամանակ, Սերյոժա Խ.-ին և Ռոլանդ Թ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: