ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր երկաթուղու լուսացույցը սնուցող 45 մետր պղնձյա մալուխը

07.05.2015 15:00 Գողություն

Մայիսի 5-ին, ժամը 00.20-ին, «Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերությունից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ խափանվել է կիսակայանի լուսացույցը և, հնարավոր է, գողացել են սնուցող մալուխը:
Պարզվել է, որ կտրել և գողացել են լուսացույցը սնուցող 45 մետր պղնձյա մալուխը:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1999 թ. ծնված Ա. Խ.-ն, ով մայիսի 6-ին, ժամը 18.00-ին, բերման է ենթարկվել բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: