ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հայտնաբերվեց Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել ԱՄՆ քաղաքացի, 1963 թ. ծնված Արմեն Ե.-ն, որը 2013 թ. հունիսի 11-ից Կենտրոնական բաժնի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: