ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Մայիսի 18-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վրեժ Ա.-ին, որը 2013 թ. հունիսի 13-ից ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: