ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նելլի Դուրյանի հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 6-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ասուլիսների սրահում տեղի ունեցավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հանդիպումը լրագրողների հետ:
Նելլի Դուրյանը ներկայացրեց 2019 թվականի առաջին եռամսյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ արձանգրված հանցագործությունները պակասել են 4-ով՝ նախորդ տարվա 66 հանցագործության փոխարեն այս տարի արձանագրվել է 62-ը։ 3-ով պակասել են անչափահասի կողմից մարմնական վնասվածք հասցնելու, ավելացել են գողության և խուլիգանության դեպքերը։ Անչափահասի կողմից ավտոմեքենա փախցնելու դեպքերի ցուցանիշներում այս տարի նույնպես անկում է գրանցվել։
Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի նվազել են նաև անչափահասների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների դեպքերը։
Ոստիկանության գնդապետը ներկայացրեց նաև անչափահասների շրջանում պահվող սառը զենքեր հայտնաբերելու տվյալները։ Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ այս խնդիրը ոլորտը սպասարկող ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում է։ Այս տարվա առաջին եռամսյակում, ոստիկանների ամենօրյա շրջայցերի և ստուգայցերի արդյունքում, անչափահասների մոտ հայտնաբերվել է 41 արգելված առարկա, որից 18-ը կռփազենք էր։
Նելլի Դուրյանը ներկայացրեց նաև մուրացիկ երեխաների հետ տարվող և ընտանիքում բռնության կանխարգելման ոլորտում կատարված աշխատանքները։
Հանդիպման ավարտին Նելլի Դուրյանը պատասխանեց ոստիկանության ծառայությանը, ընտանեկան բռնություններին և երեխաների պաշտպանությանը վերաբերող՝ լրագրողների հարցերին: