Դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին
Փետրվարի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
