Դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը
Հունվարի 16-ին, ժամը 15.50-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: