Դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել
Փետրվարի 14-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի 1-ին կմ-ին դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսի մեջ և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: