Դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել ձորակը
Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: