Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.00-ին, «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի 3-րդ միկրոշրջանի թիվ 10 դպրոցի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: