Մահվան ելքով վրաերթ Մեղրի-Երևան ճանապարհին
04.12.2015 12:13
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1941 թ. ծնված Ավեդիկ Ս.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 12.30-ին Մեղրի-Երևան ճանապարհի 188-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհին կայանած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1955 թ. ծնված Վարդան Բաբայանին, ով տեղում մահացել է:
Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: