ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Դպրոցների մոտակայքում ծառայություն իրականացնող վերակարգերում ընդգրկվել են նաև համայնքային ոստիկանները

«Զգուշացեք. երեխաներ են» միամսյակի ծրագրով նախատեսված միջոցառումների նախապատրաստական փուլն իրականացվել է ողջ ծավալով:

Օգոստոսի 14-ին ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորեց նոր ուսումնական տարվա սկզբին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարևորությունը և նախանշեց ոստիկանության անելիքներն այդ խնդրի իրականացման ուղղությամբ: «Զգուշացեք. երեխաներ են» միամսյակի ծրագրով նախատեսված միջոցառումների նախապատրաստական փուլն իրականացվել է ողջ ծավալով: Օգոստոսի 30-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, շնորհավերոլով բոլորին ուսումնական տարեսկզբի կապակցությամբ, լրագրողներին ներկայացրեց կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:

 30-08-2012-1  30-08-2012-2

Նորիկ Սարգսյանը նշեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ոստիկանությունն անելու է ամեն ինչ երեխաների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, միայն այն տարբերությամբ, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով միջոցառումները տևելու են ոչ տե տասը օր, այլ մեկ ամիս, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել` տասնօրյակը, ամառային շրջանից հետո, բավարար չէ երեխաների լիարժեք ադապտացման համար:
Իսկ մինչ այդ իրականացվել են միամսյակի նախապատրաստական աշխատանքները:
Օգոստոսի 15-ից Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է մայրաքաղաքի բոլոր դպրոցների, իսկ մարզերում` ճանապարհամերձ դպրոցների տեղանքը, վերացվել են ճանապարհներին հայտնաբերված գրեթե բոլոր թերությունները, տեղադրվել են բացակայող նշանները, կատարվել են անհրաժեշտ գծանշումները: Դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են միամսյակի կապակցությամբ տարվող աշխատանքները` հաշվի առնելով նրանց առաջարկները:
Նորովի է կազմակերպվելու ոստիկանական ծառայությունը դպրոցամերձ տարածքներում: Դպրոցների մոտակայքում ծառայություն իրականացնող վերակարգերում, ճանապարհային ոստիկաններից բացի, ընդգրկվել են նաև համայնքային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ, որոնք ամբողջ միամսյակի ընթացքում կցված են լինելու նույն դպրոցին:
Վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ու լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Նորիկ Սարգսյանը ծնողներին, մանկավարժներին, վարորդներին, աշակերտներին կրկին կոչ արեց լինել զգոն և ուշադիր, խստորեն պահպանել երթևեկության կանոնները, դպրոցամերձ տարածքներում ցուցաբերել առավել պատասխանատվություն, համատեղ ջանքերով ապահովել երթևեկության անվտանգությունը: