Դրամապանակ գողացած կինը խոստովանել է
19.03.2015 14:36
Գողություն
Մարտի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող եկեղեցու հետնամասում՝ մանկական խաղահրապարակում, մի կին գողացել է մեկ այլ կնոջ դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին նշված խաղահրապարակում 1988 թ. ծնված Անի Ե.-ն գողացել է 1960 թ. ծնված Ռուզաննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և սուպերմարկետի զեղչի քարտ՝ պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Անի Ե.-ն բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: