1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2015» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող թոնրատան հարևանությամբ` չգործող սրճարանի տարածքում, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «AK-74» տիպի, առանց խզակոթի և պահունակի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 30 և 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արագածի բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վարդաբլուր գյուղի վարչական տարածքի անտառում գտնվող տաղավարում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, գլանաձև 2 պայթուցիկ սարք և 524 գ կշռով վառոդի փաթեթ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11.10-ին, 1961 թ. ծնված Գագիկ Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 20.30-ին, բաժանմունք է ներկայացել 1973 թ. ծնված Երեմ Հ.-ն և կամավոր հանձնել ինքնաձիգի 4 պահեստատուփ, որոնցից երկուսը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի` 60, իսկ մյուս երկուսը` 7.62 մմ տրամաչափի 60 փամփուշտով, ինքնաձիգի մետաղյա ժապավեն` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտով, 12.7 մմ տրամաչափի 7 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ և նռնակի 2 պայթուցիչ:

***
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, 1972 թ. ծնված Հարություն Ս.-ն կամավոր հանձնել է անհայտ տիպի ատրճանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 45 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: