ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել

15.06.2015 17:32 Սպանություն

Հունիսի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ՌԴ քաղաքացի, 1996 թ. ծնված Իվան Նովիկովի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր՝ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: