1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիտահորերից թուջե կափարիչներ գողացողին հայտնաբերեցին

22.04.2015 10:15 Գողություն

Ապրիլի 19-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սպիտակի Ա. Մանուկյան փողոցում գտնվող դիտահորերի վրայից գողացել են թուջե 2 կափարիչ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Վազգեն Պ.-ն:
Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ա. Մանուկյան և Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող դիտահորի վրայից գողացել է դիտահորի կափարիչը և իր «ԳԱԶ-3102311» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ նա ապրիլի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ա. Մանուկյան փողոցի և Շիրակի խճուղու խաչմերուկի հարևանությամբ գտնվող դիտահորի վրայից գողացել է դիտահորի կափարիչ և ավտոմեքենայով տեղափոխել տան բակ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: