Դրամապանակը գողացել էր ուղևորուհու պայուսակից
12.11.2014 10:21
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ բանկային քարտերով, կանխիկ գումարով և մի կնոջ կենսաչափական տվյալներով ՀՀ անձնագրով:
Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: