Դրամապանակի գողը խոստովանությամբ
Փերտվարի 1-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկի քարտ:
Արտաշես Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը թիվ 47 երթուղային ավտոբուսում գողացել է մի կնոջից:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: