ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

24.06.2016 14:43 Գողություն

Հունիսի 23-ին, ժամը 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին։
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, զեղչի և կուտակային քարտեր:
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1953 թ. ծնված Սվետլանա Ք.-ին, ով ժամը 16.05-ին, ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: