ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակ գողացողը` խոստովանությամբ

12.05.2014 18:15 Գողություն

Մայիսի 11-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Կոմիտասի պողոտայի գյուղատնտեսական շուկայի մոտակայքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ին. նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նշված շուկայի դիմացի կանգառում թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1973 թ. ծնված Սոֆյա Խ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, վարորդական իրավունքի վկայական և այցեքարտեր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: