ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակի գողություն թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում

07.07.2017 13:29 Գողություն
Հուլիսի 6-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը, ժամը 17.30-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում, 1999 թ. ծնված Մարինե Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: 
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: