ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակը գողացել էր 0 երթուղու ավտոբուսի սրահում

13.01.2017 11:13 Գողություն
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 12-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 14 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը խոստովանել է, որ 2016 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 14.30-ին, Նոր Նորքի վարչական տարածքում՝ թիվ 0 երթուղու ավտոբուսի սրահում, անծանոթ կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 դրամ: 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1969 թ. ծնված Անահիտ Բ.-ին:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: