ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաղավարից դրամապանակ էր գողացել

24.08.2020 12:50 Գողություն
Տաղավարից դրամապանակ էր գողացել

Օգոստոսի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: