ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակը գողացել էին դեղատան մոտ

13.12.2014 14:30 Գողություն
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության  Մալաթիայի բաժնի ծառայողները  բաժին են հրավիրել 1952 թ. ծնված Լարիսա Ա.-ին, ով հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 143 հասցեում գործող սուպերմարկետի դեղատան մոտ գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 62.000 դրամ, այցեքարտ և վճարման կտրոններ: Դեկտեմբերի 11-ին անհայտ անձը դրամապանակը իր պարունակությամբ վերադարձրել է Լարիսա Ա.-ին:  
Հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 1957 թ. ծնված Քաղցրիկ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: