Դրամապանակի գողը խոստովանեց հանցանքը
02.11.2013 11:24
Գողություն
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից մի քաղաքացու դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները նոյեմբերի 1-ին, ժամը16.30-ին, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: