Դրամապանակի գողը հայտնաբերվեց
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Մերի Ղ.-ն և հայտնել, որ թիվ 57 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ն, որը ժամը 21-ին Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: