ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակի գողության հետքերով

24.12.2014 10:13 Գողություն

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 41 երթուղայինի մեջ երկու հոգի գողացել են 1988 թ. ծնված Լիլյա Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ, բանկային քարտ և վարորդական իրավունքի վկայական: Տուժողի քույրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ կասկածելի անձնավորությունները կրկեսի մոտ իջել են երթուղայինից, իրենք նույնպես իջել են, սակայն գողերն իրենց նկատելով` դիմել են փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Միքայելյան փողոցից, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: