ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամարկղից գողություն կատարողը՝ խոստովանությամբ

26.12.2014 11:41 Գողություն

Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.00-ին, 1990 թ. ծնված Արման Կ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 210 հասցեում գտնվող շինանյութի առևտրի կենտրոնի իրեն պատկանող տաղավարի դրամարկղից գողացել են 1.500 դոլար և 80.000 դրամ` պատճառելով 770.000 դրամի վնաս:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Արման Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 21.45-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: