ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց նաև դրամապանակի գողը

09.10.2017 11:23 Գողություն

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.30-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ին, նշված հասցեի մոտ թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1985 թ. ծնված Լիլիթ Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանալի, բանկային և զեղչային քարտեր: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: