1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երկու դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

Դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի պարեկները ծառայություն էին իրականացնում Մուսալեռ գյուղում, երբ մոտեցան կայանված «ԲՄՎ» մակնիշի մի մեքենայի: Վարորդը դրսևորում էր կասկածելի վարքագիծ, և թմրանյութ ու զենք պահելու վերաբերյալ կասկածանքով պարեկները մեքենան ու վարորդին տեղափոխեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ վարորդը հայտնեց, որ կասկածները ճիշտ են:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ դեկտեմբերի 15-ին մեքենան խուզարկվեց: Հայտնաբերվեց օդաճնշիչ ատրճանակ, որի համար մուսալեռցի 29-ամյա վարորդը թույլտվություն չուներ, նաև՝ մարիխուանային նմանվող 15 գրամ զանգվածով ապակյա տարա ու կաթուցիչ: Վարորդը հայտնեց, որ կանեփն ինքը քաղել է վայրաճ թփերից և պատրաստել թմրանյութ` անձամբ օգտագործելու համար:
Էջմիածնում ծառայություն իրականացնող Արմավիրի մարզի պարեկները դեկտեմբերի 15-ի երեկոյան Հունան Ավետիսյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա: Վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ, իսկ բեռնախցիկում պարեկները նկատել են ծխախոտի տուփ: Կասկածը, որ մեքենայում թմրանյութ կա, հաստատվեց վարորդին ձերբակալելուց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխելուց հետո: Բացատրական աշխատանքից հետո Էջմիածնի 32-ամյա բնակիչ վարորդը ներկայացրեց ծխախոտի տուփը և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ հայտնելով, որ թմրանյութն իրենն է` անձնական օգտագործման համար:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: