Գանգուղեղային վնասվածք՝ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով
18.04.2015 13:59
Մարմնական վնասվածք
Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Ասքանազ Մ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նույն օրը, ժամը 22.00-ին, հարևանը հայտնել է, որ Ասքանազ Մ.-ն վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: