Խանութից հեռախոս էր գողացել: Երկու ժամ անց հայտնաբերեցին
05.11.2015 17:21
Գողություն
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է «Պանասոնիկ» ֆիրմայի հեռախոս:
Գևորգ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսը գողացել է նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Առաքելյան փողոցի թիվ 68/2 հասցեում գտնվող խանութից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: