ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՈՒկրաինայում սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ապրիլի 17-ին, ժամը 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Զավեն Չ.-ին, որը 2015 թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՈՒկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: