Երևանի Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած պատահարի հետևանքով «Տոյոտայի» վարորդը մահացել է
22.04.2017 10:40
ՃՏ պատահարներ
Ապրիլի 21-ին, ժամը 18.30-ին, 1964 թ. ծնված Սարգիս Չալիկյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2107», «Օպել», և «Օպել Զաֆիռա» ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով Սարգիս Չալիկյանը տեղում մահացել է, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: