ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդը հանկարծամահ է եղել «Շկոդա» ավտոմեքենայի սրահում

11.01.2016 18:10 ՃՏ պատահարներ

Հունվարի 9-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արգիշտիի փողոցի 2 հասցեի մոտ, որտեղ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հանկարծամահ է եղել 1942 թ. ծնված Հակոբ Եմենջյանը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: