ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը Հայաստանում. հյուրընկալություն նաև ՀՀ ոստիկանությունում

ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը Հայաստանում. հյուրընկալություն նաև ՀՀ ոստիկանությունում

Մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը: Այցի նպատակն էր քննարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին (ՔԱՄԿ ԲԲՇ) Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալու հնարավորության հարցը:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Անդրազգային սպառնալիքների վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հակաահաբեկչական գործունեության պատասխանատու Պոլ Պիկարին: 
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի նորաստեղծ Անդրազգային սպառնալիքների վարչության գործունեությունը՝ ուղղված ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հակազդմանը: Մասնավորապես, ներկայացվեց ԵԱՀԿ առաջարկությունը ճամփորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման նպատակով մասնակից պետություններին դիտարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին մասնակից դառնալո ւ գաղափարը, ինչը կնպաստի սահմանային վերահսկողությանը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի իրագործմանը:
Այցի շրջանակներում մայիսի 22-ից 23-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա սեմինար ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: