ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԵԱՀԿ պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

2012 թ. ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԱՀԿ պատվիրակությանը և ներկայացրեց զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի լրամշակված ու վերջնական տարբերակը:
Անդրադառնալով ուղեցույցի նշանակությանն ու պատրաստման ընթացքին՝  Արթուր Օսիկյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ և Ջի Այ Զեթ կազմակերպության փորձագետների ակտիվ մասնակցությունը փաստաթղթի պատրաստմանը և վստահեցրեց, որ փոխգործակցությունը կշարունակվի՝ արդեն իսկ շրջանառության մեջ դրված փաստաթղթի հետագա կատարելագործման նպատակով:
Ջերմ ու կառուցողական հանդիպման ընթացքում հայ գործընկերները անակնկալ էին պատրաստել Ոստիկանության հարցերով ԵԱՀԿ միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնի համար: ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցելու, համայնքային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման ոլորտներում ոստիկանությանը գործնական աջակցություն ցուցաբերելու, ինչպես և ոստիկանության ծառայողների համար երկարաժամկետ մասնագիտական  վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար Դեյվիդ Այենսոնը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Շնորհավորելով պարգևատրման առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության բարեփոխման ոլորտում համագործակցությունը կշարունակվի և արդյունավետ աշխատանք մաղթեց Այենսոնին ու գործընկերներին:
Դեյվիդ Այենսոնը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքի գնահատման համար՝  նշելով, որ ՀՀ ոստիկանության մեդալով պարգևատրվելը մեծ պատիվ և իրադարձություն է: